ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի այցից հետո Լեռնային Ղարաբաղում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ այցելել է Ղարաբաղի հարավային թև: «Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր»,- փոխանցում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջը: